Մատչելիության հղումներ

Իսրայելի և Սիրիայի պաշտոնյաները Բաքվում գաղտնի բանակցություններ են վարել․ Ynet


Սիրիայի և Իսրայելի դրոշները
Սիրիայի և Իսրայելի դրոշները

Իսրայելի և Սիրիայի պաշտոնյաները Բաքվում գաղտնի բանակցություններ են վարել Ադրբեջանի միջնորդությամբ, հաղորդում է իսրայելական Ynet լրատվական պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն, Իսրայելը Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել են անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Օդեդ Բասյուկը և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին։ Բանակցություններին մասնակցել են նաև Թուրքիայի ներկայացուցիչները։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Իսրայելի հյուսիսային սահմանին իրավիճակի կայունացման հարցը։

Սա առաջին հանդիպումն է Իսրայելի անվտանգության ուժերի և Սիրիայի նոր ղեկավարության միջև Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից ի վեր։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG