Գործադիրի որոշմամբ հայաստանյան կամ այստեղ բազավորված արտասահմանյան ավիաընկերություններն ամեն նոր ուղղության դեպքում Երևանից թռչելիս յուրաքանչյուր ուղևորի համար կստանան 20 հազար, իսկ Գյումրիից՝ 15 հազարական դրամ փոխհատուցում:
Քննչական կոմիտեն ոչ միայն չի հերքել այս մանրամասներն, ավելին՝ հայտարարել է՝ 4 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Հայաստանի միակ կին քաղաքապետը Դիանա Գասպարյանն աշխատեց 7 տարի:
Սանահին գյուղի մանկապարտեզի լուծարման հարցը ևս ներառված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում:
Բադալյանի կարծիքով՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններն արդեն իսկ հանրային օրակարգից դուրս էին գալիս, բայց Կոպիրկինը կրկին բորբոքեց այն:
Էդմոն Մարուքյանը համաձայնել է, քանի որ համարում է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի համար պատմական հնարավորություն կա:
Գործով առանցքային մեղադրյալի հայրը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրերս «Ազատության» հետ զրույցում առանց փակագծեր բացելու պնդել էր, թե իր որդին չի ղեկավարել այդ օպերացիան:
Բեռնել ավելին