Մատչելիության հղումներ

Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Բուդապեշտ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Բուդապեշտ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այցը տեղի է ունենում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով։ Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Այցի նախօրեին էլ Արդբեջան էր ժամանել Հունգարիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ Գաբոր Բյորյոնդիի գլխավորած պատվիրակությունը։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ հունգարացի բարձրաստիճան զինվորականներն այցելել էին Ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետ, կիբերանվտանգության կենտրոն և հատուկ ջոկատայինների ստորաբաժանումներից մեկը:

Հունգարիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել դեռևս 2014 թվականին, կողմերը սերտորեն համագործակցում են մասնավորապես էներգետիկ ոլորտում, Բուդապեշտը ադրբեջանական գազի գնորդներից է։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG