Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան - ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովն ընդգծել է Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր», - ասված է հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ Երևանում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Հարավային Կովկասում խնդիրները, հարցերը, Մոսկվայի համոզմամբ, պետք է լուծվեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրների ու մերձակա հարևանների կողմից
Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել նախօրեին:
Լավրովի նախորդ այցը Երևան 3 տարի առաջ էր՝ 2022թ. հունիսին, իսկ Միրզոյանի հետ հանդիպել էր հունվարին Մոսկվայում: