Մատչելիության հղումներ

Վանաձորի Աբելյանի թատրոնը նոր շենք կունենա. նախագծի շուրջ, սակայն, մտահոգություններ կան


Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը նոր շենք կունենա գործող հին շենքի տեղում: Քաղաքաշինության կոմիտեն նոր նախագծի մշակման խորհրդատվություն է պատվիրել «Արմստրոյ» ընկերությանը: Պետական գնումների կայքից տեղեկանում ենք, որ պայմանագիրն արդեն ստորագրված է, ծառայության համար պետական միջոցներից 39 միլիոն դրամ կվճարվի:

«Արմստրոյ»-ի նախագիծը, սակայն, միանշանակ չի ընդունվում Վանաձորում: Համայնքապետարանում կազմակերպված հանրային լսումների ժամանակ թատրոնի աշխատակիցներն ու ակտիվ վանաձորցիները մտահոգություններ ունեին:

«Վերևի վիտրաժային մասը նույնպես ինձ համար գոնե համոզիչ չէ: Երկրորդ լուծումը կուզենայի տեսնել», - ասաց աշխատակիցներից մեկը:

«Արմստրոյ»-ն իր նախագծով առաջարկում է պահպանել շենքի հին ճակատը ու դրան տալ նոր լուծումներ։ Խոստանում են պահպանել թատրոնի գլխավոր մուտքը՝ իր սյունաշարով ու եռանկյունաձև ծածկով։ Ճարտարապետ Թամարա Մանուկյանը նշում է, որ նաև ֆասադի քարերը կպահպանեն։ Բայց դրանից վերև ապակե շերտեր են տեղադրվելու. «Փորձել եմ հիմնականում շեշտել, որ հետևի հատվածը նոր կառուցված է ապակիներով ու արդեն նոր տեքստուրաներով»:

Շենքի պատմությունը՝ ճարտարապետության առաջարկված նոր լուծումներով, մինչդեռ, թատրոնի աշխատակիցները չեն պատկերացնում: Թե ինչքանով այս լուծումը կհամադրի հին ու նոր արժեքները. հարցեր է առաջացրել ոչ միայն թատրոնի աշխատակիցների, այլև ավագանու անդամների շրջանում։

Նոր շենքը կունենա երկու՝ մեծ ու փոքր դահլիճ: Պտտվող բեմ, գրիմանոցներ, հանդերձարաններ, հանգստի սենյակներ։ Ճարտարապետները թարմ լուծումների, քաղաքացիները՝ կոնկրետ շինարարական մտահոգությունների մասին են խոսում։

Ավագանու անդամները հիշեցնում են՝ թատրոնի հարակից հրապարակն արդեն նորոգվել է՝ սալիկապատվել, լուսավորություն տեղադրվել։ Շուտով կավարտվի շինարարությունը, որի վրա պետական ու համայնքային միջոցներից ծախսվել է շուրջ 162 միլիոն դրամ։ Եթե շենքը քանդվում է՝ այդ ներդրումը վտանգի տակ չէ՞ արդյոք։

Հանրային քննարկման մասնակիցները խոստացան, որ սա դեռ առաջին լսումներն էին:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Վանաձորի Աբելյանի թատրոնը նոր շենք կունենա. նախագծի շուրջ, սակայն, մտահոգություններ կան
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG