Այսօր Լեռնային Ղարաբաղում՝ Հադրութի մերձակայքում, ավարտվել են «Արազ 2025» համատեղ իրանա-ադրբեջանական զորավարժությունները։
Դրանց մասնակցում էին Ադրբեջանի Զինված ուժերի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժություններում ներգրավված ստորաբաժանումներին «հաջողվել է կատարել իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Զորախաղերի մասնակիցները մարտական պատրաստության բարձր մակարդակ են ցուցաբերել»։