Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները նախնական համաձայնություն են տվել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը


ԵՄ երկրները երեքշաբթի օրը նախնական համաձայնություն են տվել Սիրիայի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների վերացմանը՝ պատերազմից տուժած երկրին վերականգնմանը օգնելու համար։ Այս մասին հայտնում «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելում իր դիվանագիտական աղբյուրները։

Լրատվամիջոցը նշում է, որ նախնական համաձայնությունը տվել են ԵՄ 27 անդամ երկրների դեսպանները, վերջնական որոշումը ակնկալվում է այսօր ավելի ուշ։

Եվրամիության որոշումը հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որն անցած շաբաթ պատրաստակամություն հայտնեց չեղարկել Սիրիայի նկատմամբ ավելի քան մեկ տասնամյակ առաջ սահմանված պատժամիջոցները, որոնք կիրառվել էին նախկին առաջնորդ Բաշար ալ - Ասադի կողմից ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներին, քաղաքացիական պատերազմին ի պատասխան:

Միաժամանակ Եվրամիության դիվանագետները քննարկում են նոր անհատական պատժամիջոցների հարցը՝ էթնիկ լարվածություն հրահրող անձանց նկատմամբ՝ ալավիների դեմ մահացու հարձակումներից հետո։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG