Մատչելիության հղումներ

Երևանի Ս. Կապուտիկյան փողոցի բնակիչները պատրաստվում են դիմում գրել, որ այն փակվի շինարարական ծանր մեքենաների համար


Նախագահական նստավայրի հետնամասում տեղի ունենցած պատահարից հետո կողաշրջված մեքենայից թափված բետոնը փոքր բլրակի տեսքով դեռ փողոցի մեջտեղում է, մեքենաները մեծ դժվարությամբ են հաղթահարում խոչընդոտը, որոշներն էլ ուղևորներին թողնում են կտրուկ դեպի վերև բարձրացող Սիլվա Կապուտիկյան փողոցի ստորոտում։

Հարակից շենքերի մի մասում նաև հոսանք չունեն, երեկ գիշերվանից տեղում էլեկտրական մալուխներն են վերականգնում:

Երեկ բետոնախառնիչը Բադրամյան 26 -ի հետնամասում կողաշրջվել էր, վնասել էր գազի խողովակը, հրդեհ էր բռնկվել, մեքենաներ էին այրվել։ Հարակից շենքի լիազորը՝ Ռոբերտ Խաչատրյանն ասում է՝ պատրաստվում են բնակիչներով դիմում գրել, որ այդ փողոցը փակվի շինարարական ծանր մեքենաների համար, սա եզակի դեպք չէ, մեքենաների հետ կապված այդ հատվածում էլի դեպքեր եղել են։



Երեկվա դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG