Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար», - նշել է նա։
Այս տարվա աշնանը գագաթնաժողովը կհյուրընկալի Դանիան, մյուս աշնանը՝ Իռլանդիան, հաջորդ տարի՝ 2027-ին, Շվեյցարիան ու Հունաստանը, 2028-ին՝ Ադրբեջանն ու Լատվիան:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։