Մատչելիության հղումներ

Հունգարիայի խորհրդարանը հավանություն տվեց ՄՔԴ-ից դուրս գալու մասին օրինագծին


Հունգարիայի խորհրդարանը հաստատել է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու գործընթացը սկսելու մասին օրինագիծը, հայտնում է Reuters- ը:

Փաստաթուղթն ընդունելուն կողմ է քվեարկել 134 խորհրդարանական, 37-ը՝ դեմ:

«Հունգարիան վճռականորեն մերժում է միջազգային կազմակերպությունների օգտագործումը, մասնավորապես, քրեական դատարանները, որպես քաղաքական ազդեցության գործիք», - ասվում է փաստաթղթում:

Բուդապեշտն առաջինն է ԵՄ երկրներից, որ լքում է կառույցը։ Ակնկալվում է, որ դատարանից դուրս գալու գործընթացը կտևի մոտ մեկ տարի։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG