Մատչելիության հղումներ

Իրանի ԶՈւ նախարարը վերահաստատել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը


Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարար Ազիզ Նասիրզադեն Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը՝ դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:

Նախօրեին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը ևս իրանցի պաշտոնյան հնչեցրել էր այդ դիրքորոշումը:

Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը:

Պաշտոնական Թեհրանը տևական ժամանակ պաշտպանում է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և Ադրբեջանից հնչող սպառնալիքներին ֆոնին պնդում՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխություն թույլ չի տա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG