Մատչելիության հղումներ

Իրանում մահապատժի է ենթարկվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հեղինակը


Իրանում մահապատժի է ենթարկվել 2023 թվականին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակման հեղինակը։ Այս մասին այսօր տեղեկացրել է Իրանի դատական համակարգի մամուլի ծառայությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ դատավճիռն ի կատար է ածվել այսօր առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության գերագույն դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի վճիռը։

Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ հարձակումը տեղի էր ունեցել 2023 թվականի հունվարի 27-ին, դրա հետևանքով սպանվել էր դիվանագիտական ներկայացչության անվտանգության ծառայության պետը, նրա երկու ենթակաները հրազենային վնասվածքներ էին ստացել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG