Մատչելիության հղումներ

Իսրայելը սահմանափակ քանակությամբ պարենամթերք կթողնի Գազա


Իսրայելը կթուլացնի իր շրջափակումը և սահմանափակ քանակությամբ պարենամթերք կթողնի Գազա, մայիսի 19-ին հայտնել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:

Իսրայելի բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ «լայնածավալ ցամաքային գործողություններ» է սկսել Գազայի հատվածի հյուսիսում և հարավում։

Մարտից ի վեր Գազան կանգնած է սովի սպառնալիքի և հումանիտար աղետի առջև: ։ Պաղեստինյան առողջապահական մարմինների տվյալներով՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ 130-ը՝ միայն մեկ գիշերում։

ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ղեկավար Թոմ Ֆլեթչերի խոսնակը հաստատել է, որ Իսրայելի իշխանությունները դիմել են կազմակերպությանը՝ «սահմանափակ օգնության մատակարարումը վերսկսելու» հարցով։ Նա նշել է, որ քննարկումներ են ընթանում օգնության տրամադրման հնարավորությունների և տեղում եղած իրավիճակի վերաբերյալ։

XS
SM
MD
LG