Մատչելիության հղումներ

Կարմիր գրքի եղջերուները վայրի բնությունում առաջին անգամ ձագուկներ կունենան


Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կովկասյան ազնվացեղ 9 եղջերուներ այսօր ազատություն ստացան Դեբետ գյուղի անտառներում: Դեռ 2018-ից Բնության համաշխարհային հիմնադրամի ծրագրով Իրանից Հայաստան է բերվել 14 եղջերու, որ Հայաստանում արդեն վերացած կենդանիներ են համարվում:

Նրանք բազմացվել են Դիլիջանի ազգային պարկում, և արդեն իրանական եղջերուների սերունդները բաց են թողնվել Հայաստանի տարբեր անտառային շրջաններում: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ծրագրերի ղեկավար Կարեն Մանվելյանն ասաց՝ նախորդ տարիներին բաց թողնված եղջերուները լավ են հարմարվել Հայաստանի վայրի բնությանը։ Կենդանիները չեն տուժել գիշատիչներից, իսկ բաց թողնելուց առաջ նրանց պատվաստել են հիվանդությունների դեմ։

Ամեն մի եղջերու կրում է ռադիովզկապ, որի օգնությամբ մասնագետները հետևում են նրանց տեղաշարժին և վարքագծին։
Երկու հասարակական կազմակերպություններ ստանձնել են կենդանիների խնամակալությունը և էկոպարեկային ծառայության հետ մեկտեղ մշտապես մոնիտորինգ են իրականացնում։

Մասնագետները հաստատում են, որ այս տարի առաջին անգամ ավելի վաղ բաց թողնված եղջերուները վայրի պայմաններում ձագուկներ կունենան, ինչը կնշանակի վերակենդանացման գործընթացի հաջողությունը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG