Կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու պաշտոնյա, այդ թվում` Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը: Այս մասին ի պատասխան «Ազատության» հարցման փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ժամեր առաջ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում կառույցում, տվյալ պահին ձերբակալվածներ դեռ չկային: