Մատչելիության հղումներ

Մադրիդում սպանվել է Յանուկովիչի նախկին խորհրդականը


Անդրեյ Պորտնովը Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնում, 2013թ.
Անդրեյ Պորտնովը Ուկրաինայի նախագահի խորհրդականի պաշտոնում, 2013թ.

Իսպանիայի մայրաքաղաքում այսօր առավոտյան սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը։

Reuters գործակալության փոխանցմամբ, Պորտնովը սպանվել է Պոզուելո թաղամասում՝ Ամերիկյան դպրոցի մուտքի մոտ, «անհայտ անձի կամ անձանց կողմից արձակված կրակոցներով»։

Պորտնովը Ուկրաինայի չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից էր, զբաղեցրել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Պորտնովը Ուկրաինան լքել էր 2022 թվականի ամռանը։ 2021-ից նրա դեմ ամերիկյան պատժամիջոցներ էին սահմանված՝ «դատարանների աշխատանքին միջամտելու համար»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG