Քիչ առաջ մեկնարկել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի հիմնական թեման Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հարցն է։ Հեռախոսազրույցի մեկնարկի մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Թրամփ-Պուտին զրույցից քիչ առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է՝ նախագահների ուղղակի շփման անհրաժեշտությունը ծագել է, քանի որ ուկրաինական կարգավորման գործընթացը «փակուղում է հայտնվել»։