«Մենք պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը», - այսօր Վիլնյուսում հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Գերմանական կառավարության ղեկավարը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր մասնակցում էին Լիտվայում տեղակայված գերմանական բրիգադի առաքելության մեկնարկի պաշտոնական արարողությանը։
Մերցի խոսքով՝ գերմանացի զինվորականների տեղակայումը Լիտվայում սուր անհրաժեշտություն էր։ «Անվտանգային իրավիճակը բալթյան երկրներում շարունակում է լարված մնալ։ Գերմանական զորքերի տեղակայումը ՆԱՏՕ-ի արևելյան թևում կօգնի դաշինքը պաշտպանել ցանկացած ագրեսիայից», - նշել է կանցլերը։