Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ, այսօր հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության լրատվական վարչությունը:
Հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխգործակցության հարցերի, ասված է պաշտոնական հաղորդագրությունում: