Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Իրանի ՊՆ-ները քննարկել են անվտանգությանն առնչվող հարցեր


Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

ՊՆ-ից հաղորդում են, որ առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի ու Իրանի միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր:

Պապիկյանն ու Նասիրզադեն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Իրանցի նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր է ժամանել Երևան:

Մինչ այդ՝ երեկ, Լեռնային Ղարաբաղի տարածքում մեկնարկել են Ադրբեջանի ու Իրանի համատեղ զորավարժությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG