Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտգործնախարարը


Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում են Արտգործնախարարությունից:

Նույն օրը նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման:

Այս շաբաթ Հայաստանում էին Ռուսաստանի արտգործնախարարը, Իրանի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG