Մատչելիության հղումներ

Ռումինացի ազգայնականների առաջնորդը բողոքարկելու է նախագահական ընտրությունների արդյունքները


Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտված ազգայնական թեկնածու Գեորգի Սիմիոնը բողոքարկելու է դրանց արդյունքները։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի երեկոյան Բուխարեստում՝ նշելով, որ արդեն առաջիկա օրերին կդիմի Ռումինիայի Սահմանադրական դատարան։

Սիմիոնի խոսքով՝ Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանի հաղթանակը ընտրությունների երկրորդ փուլում պետք է չեղարկվի, քանի որ նրա օգտին միջամտել են մի շարք օտար պետություններ՝ նախ և առաջ Ֆրանսիան։

Ավելի վաղ Telegram-ի սեփականատեր Պավել Դուրովը հայտարարել էր, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները դիմել էին իրեն՝ «ռումինացի ազգայնականների գրառումները սահմանափակելու» խնդրանքով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG