Մատչելիության հղումներ

Վրաստան-Հայաստան սահմանին 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել


Ապրիլի 29-ին` տեղական ժամանակով ժամը 03:40-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանին՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք։

Էպիկենտրոնային գոտում, ըստ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG