Զելենսկին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Վատիկանում՝ Հռոմի պապ Լեո XIV-ի երդմնակալության շրջանակներում, հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ, Reuters-ին հայտնել է ուկրաինական պատվիրակության աղբյուրը։

Սա Զելենսկու և Վենսի առաջին հանդիպումն էր փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած աղմկահարույց բանավեճից հետո։

Վենսի խոսնակը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի նստավայրում։ Քննարկումներին մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Զելենսկիի գլխավոր օգնական Անդրեյ Երմակը։ Հանդիպումից ժամեր անց՝ վաղը նախատեսված էԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի դեմ պատերազմը կանգնեցնելու հարացով։