ԵՄ-ը և Մեծ Բրիտանիան հաստատեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ

Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան հաստատեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի X-ում հրապարակված հայտարարության համաձայն՝ 17-րդ փաթեթը մասնավորապես թիրախավորում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մոտ 200 նավեր։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր հերթին նշում է, որ նոր պատժամիջոցները տարածվում են «Ռուսաստանի ռազմական մեքենայի, էներգիայի արտահանման, տեղեկատվական պատերազմը սատարող կազմակերպությունների, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների վրա, որոնք օգնում են ֆինանսավորել Պուտինի Ուկրաինա ներխուժումը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը կսկսի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ պատրաստել, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի