Զելենսկի․ «Միակ լուծումը պատժամիջոցներն են»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Անցած գիշեր Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով իրականացված հարձակումը ևս մեկ անգամ վկայում է, որ Մոսկվան արգելափակում է հրադադարի հաստատմանն ուղղված բոլոր ջանքերը, այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նախորդ գիշերն Ուկրաինայի համար շատ ծանր էր»,- «Տելեգրամի» իր օգտահաշվում գրել է Զելենսկին՝ հավելելով. - «Ամեն մի նոր հարձակումից հետո աշխարհը համոզվում է, որ պատերազմը չի դադարում Մոսկվայի պատճառով։ Միայն ռուսական տնտեսության առանցքային ոլորտների դեմ հավելյալ պատժամիջոցների սահմանումը կստիպի Մոսկվային համաձայնել հրադադարի հաստատմանը»: