Սալահը Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացող է ճանաչվել

Մոհամադ Սալահը տոնում է գոլը, արխիվ

Անգլիական Պրեմիեր Լիգայի 2024-25 թվականների մրցաշրջանի չեմպիոն «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Անցած մրցաշրջանում եգիպտացի մարզիկը 28 գոլ է խփել և 18 գոլային փոխանցում կատարել։ 2017-18 թվականների մրցաշրջանում Սալահը ևս Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացող էր ճանաչվել։

Նրանից առաջ միայն չորս ֆուտբոլիստների՝ Թյերի Անրիին, Քրիշտիանո Ռոնալդոյին, Քևին Դե Բրույնեին և Նեմանյա Վիդիչին էր հաջողվել այս տիտղոսին արժանանալ երկրորդ անգամ։