Ուկրաինայում ռուսական հարվածներից 8 մարդ է զոհվել

Ռուսական զորքերը անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա՝թիրախավորելով նաև մայրաքաղաք Կիևը։ Ըստ տեղական աղբյուրների, զոհվել է առնվազն 8 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորների թիվն անցնում է տասից։

Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել բազմահարկ բնակելի շենքերի միջև գտնվող ավտոկայանատեղիում։ Այրվել է 20 մեքենա, կան ավերածություններ։

Արդեն երեք տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում Ռուսաստանը պնդում է, թե խաղաղ բնակավայրերը չի թիրախավորում։