Ադրբեջանի Պաշտպանության նախարարը Իսրայելում է

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Թել-Ավիվում հանդիպել է իր իսրայելցի պաշտոնակցի հետ։ Այս մասին հաղորդում է Тimes of Israel պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական համագործակցությունը։ Երկու նախարարները պայմանավորվել են հետագայում ևս ընդլայնել երկկողմ ռազմական համագործակցությունը։