Հարվարդի համալսարանը զրկվել է օտարերկրացիներին ընդունելու հնարավորությունից

ԱՄՆ կառավարությունն արգելել է օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Հարվարդի համալսարան։

Բացի այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայիս օտարերկրյա ուսանողներին պարտադրել է տեղափոխվել այլ ուսումնական հաստատություններ, հակառակ դեպքում նրանք կկորցնեն ԱՄՆ-ում իրենց բնակության օրինական իրավունքը, հինգշաբթի օրը հայտնել է երկրի Ներքին անվտանգության վարչությունը։

Վարչության ղեկավար Քրիստի Նոյեմը Հարվարդի ղեկավարությանը մեղադրել է բռնությունը և հակասեմիտիզմը խրախուսելու, ինչպես նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Հարվարդը Թրամփի վարչակազմի գործողություններն անօրինակ և հաշվեհարդար է որակել՝ շեշտելով՝ այն խաթարում է համալսարանի ակադեմիական և հետազոտական առաքելությունը։ Հաստատությունը խոստացել է աջակցել տուժած ուսանողներին։

Reuters-ի փոխանցմամբ, 2024-25 ուսումնական տարում Հարվարդը գրեթե 6 հազար 800 օտարերկրյա ուսանող է ընդունել, որը կազմել է իր ընդհանուր ուսանողների 27 տոկոսը։

Այս տարվա ապրիլին Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ դադարեցնում է Հարվարդի համալսարանի 2,2 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը` մեղադրելով համալսարանին քաղաքացիական իրավունքների մասին օրենքները խախտելու և հակասեմականության դեմ պայքարում բավարար քայլեր չկատարելու մեջ: Համալսարանն էլ դատական հայց էր ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարվարդի համալսարանը Թրամփի վարչակազմի դեմ հայց է ներկայացրել դատարան