Բաքվի դատարանում հարցաքննել են Բակո Սահակյանին

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր հարցաքննվել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։

Դատախազները նրան հարցեր են ուղղել Առաջին ղարաբաղյան պատերազմին մասնակցության վերաբերյալ։ Բացի այդ դատարանում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի ռազմական ղեկավարների խորհրդակցություններից մեկի տեսագրությունը։ Դրանում, ըստ АPA գործակալության, Բակո Սահակյանից բացի, պատկերված են նաև գեներալ Քրիստափոր Իվանյանը, Սամվել Բաբայանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը։

Այսօրվա դատական նիստին, ինչպես և նախորդներին, ներկա չեն եղել անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպան կառույցների և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվում հայ գերիների դատավարությանը «Ֆիզուլիի և Աղդամի 90-ականների դեպքերն են քննվել»Բաքվում հայ գերիների դատավարության նիստի թեման «Քելբաջարի գրավումն» է եղել