«Եվրոպան պետք է դուրս գա իր «կոմֆորտ գոտուց» և շատ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ», - այսօր Բեռլինում նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կառավարության աշխատակազմի ղեկավար Տորստեն Ֆրայը։
Նրա խոսքով՝ «այդ պատժամիջոցները պետք է խախտեն ստեղծված ստատուս-քվոն և իրական վնաս հասցնեն Ռուսաստանին»։
Ֆրայի պնդմամբ՝ ԵՄ պետք է լրջորեն քննարկի ռուսական գազի և ուրանի ներկրման ամբողջական արգելքի, ինչպես նաև Մոսկվային պատկանող սառեցված ակտիվների բռնագանձման մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը և Մեծ Բրիտանիան հաստատեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ