Բողոքի ակցիա՝ Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ՝ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում: Ակտիվիստները օդանավակայանի ճանապարհին տեղադրել են «Պուտին մարդասպան» գրությամբ պաստառ:

Տարածքում կա ոստիկանական մեքենա, բայց պարեկները որևէ կերպ չեն խոչընդոտում ակցիային:

Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կգտնվի Երևանում: Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերգեյ Լավրովը վաղը կժամանի Երևան