ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը, X-ի իր էջում գրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից հետո։
Կարբոնելին ու Հաջիևը քննարկել են ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները, ԵՄ աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։
Անցած շաբաթավերջին ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը հայտարարեց, որ Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության և որ Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման։
Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան հուսով է, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Երևանի և Բաքվի միջև վերջնական խաղաղության համար