Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` ժամը 10:11-ին 2․9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային հատվածում՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք։

Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։

Հնարավոր ավերածությունների, տուժածների մասին չի հաղորդվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստան-Հայաստան սահմանին 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել