Խամենեին թերահավատ է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջողության հարցում

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ելույթ է ունենում Թեհրանում հանդիպման ժամանակ, 20-ը մայիսի, 2025թ.

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին թերահավատ է Միացյալ Նահանգների հետ շարունակվող միջուկային բանակցությունների արդյունքների հարցում։

Այսօր ելույթ ունենալով Թեհրանում՝ Խամենեին մերժել է ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու Վաշինգտոնի պահանջը։ «Նրանք պետք է փորձեն անհեթեթություններ չխոսել», - IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի առաջնորդը և հավելել. - «Իսլամական Հանրապետությունը չի սպասում այս կամ այն կողմի թույլտվությանը»:

Անցած շաբաթներին տեղի ունեցած բանակցություններին անդրադառնալով՝ Խամենեին հայտարարել է. - «Մենք չենք հավատում, որ դրանք արդյունքի կհանգեցնեն, և չգիտենք, թե ինչ տեղի կունենա»։

Կիրակի օրը ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կրկին հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցույթուններում պնդում է ուրանի հարստացումից հրաժարվելու անհրաժեշտությունը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մերժել է այդ պահանջը, միաժամանակ հավելել. - «Եթե ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Իրանը չունենա միջուկային զենք, ապա համաձայնությունը մոտ է»։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև հաջորդ՝ արդեն հինգերորդ անուղղակի բանակցությունները նախատեսված են Հռոմում, կողմերը հանդիպման ժամկետները դեռևս չեն հայտնել։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե Թեհրանին ստիպեն զրոյացնել ուրանի հարստացման ծավալները, բանակցությունները կտապալվեն»․Իրանի ԱԳՆ «Ո՞ր խոսքին հավատանք». Իրանի նախագահը դժգոհել է Թրամփի զգուշացումներից Իրանի և եվրոպական երկրների պաշտոնյաները Թուրքիայում քննարկել են Թեհրանի ու Վաշինգտոնի բանակցություններըՎաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համաձայնագրի կնքմանը. Թրամփ