Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Դոլմաբահչե պալատ՝ ՌԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպելու

Դոլմաբահչե պալատը Ստամբուլում, արխիվ

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է թուրքական Դոլմաբահչե պալատ՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու, հայտնել է Հանրային հեռարձակողը։

«Ռոյթերս»-ը, վկայակոչելով ուկրաինական դիվանագիտական աղբյուրը, հաղորդում է, որ ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կքննարկի Զելենսկու և Պուտինի հնարավոր հանդիպումը։

Այսօր ավելի վաղ Ստամբուլում տեղի է ունեցել եռակողմ բանակցություններ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի պատվիրակությունների միջև։

Ուկրաինական պատվիրակությունը գլխավորոող Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է լիակատար և անվերապահ հրադադարի, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլում մեկնարկում է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը