Սերժ Սարգսյանը չի բացառում ՔՊ-ի մասնակցությունը իմփիչմենթի գործընթացին, եթե ընդդմությունն այն նախաձեռնի

Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Սերժ Սարգսյանը չի բացառում, որ ՔՊ-ականները կմիանան իմփիչմենթին, եթե ընդդիմադիրները նախաձեռնեն այդ գործընթացը: Այսօր, խոսելով խորհրդարանում սկսված գործընթացների մասին, Հայաստանի երրորդ նախագահը կրկին պնդեց, թե իր թիմը պատրաստ է սատարել նաև Ռոբերտ Քոչարյանի կամ նրա թիմից որևէ մեկի թեկնածությունը:

«2021 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ «հաղթելու ենք», իսկ իմփիչմենթ անելը անլո՞ւրջ է», - Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։

Ավելի վաղ՝ այս շաբաթվա սկզբին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդել էր, թե այդ գործընթացն անլուրջ է և հնարավորություն է տալու Նիկոլ Փաշինյանին փակել հարցը առնվազն վեց ամսով։

«Մենք, ի տարբերություն շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու, այլ ավելի մեծ հակադրություն է լինելու: Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք Հայաստանում իշխանափոխություն անել», - ասաց Սարգսյանը՝ անուղղակի հակադարձելով Քոչարյանին։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Տինտիրիտներ մի՛ արեք». Մարուքյանի պատասխանը Քոչարյանին և Սարգսյանին. իմփիչմենթի գործընթացը ձախողվեց «Հիմնավոր կասկած ունեմ, որ Փաշինյանը Հայաստանի ամենից հարուստ մարդն է, даже обидно». Ռոբերտ Քոչարյան«Ավանտյուրա, փորձում են սադրել «Հայաստան» խմբակցությանը». Աղվան Վարդանյանը՝ իմփիչմենթի առաջարկի մասինՀՀԿ-ն պատրաստ է վարչապետի պաշտոնում սատարել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը. վերջինիս գրասենյակից չեն մեկնաբանում



Մանրամասները տե՛ս այստեղ