Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա Հռոմում՝ մայիսի 23-ին, X-ի իր էջում գրել է Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր ալ-Բուսաիդի։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ակտիվացան անցած ամիսներին՝ Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո։
Չորրորդ հանդիպումն անցկացվել է Մասկատում՝ Օմանի միջնորդությամբ։