Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-ին մեկնարկող մոսկովյան այցի ընթացքում հայտարարելու է Մոսկվայի և Կիևի միջև միջնորդի դեր ստանձնելու՝ Անկարայի ցանկության մասին։ Ռուսական ТАСС գործակալության այս մասին հայտնել են Թուրքիայի արտաքին գերատեսչության մոտ կանգնած աղբյուրները։
«Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում Ֆիդանը կհայտարարի ռուս-ուկրաինական հակամարտության արդար և հարատև լուծմանը Թուրքիայի հակվածության մասին, գոհունակություն կհայտնի այդ ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի առթիվ։ Բացի այդ Ֆիդանը մեկ անգամ ևս կհայտարարի, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ինչպես 2022-ին և այս տարվա մայիսի 16-ին»,- նշել է գործակալության աղբյուրը։