Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ու Իրանն, ըստ Ուիթքոֆի, առաջընթաց են գրանցել բանակցություններում


Իրանն ու ԱՄՆ-ն Հռոմում ուրբաթ օրը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլն են անցկացրել:

Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ասել է, որ կողմերը համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել:

«Բանակցությունները շարունակում են կառուցողական լինել՝ մենք նոր առաջընթաց գրանցեցինք, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու։ Երկու կողմերն էլ համաձայնեցին մոտ ապագայում կրկին հանդիպել», - ասել է պաշտոնյան։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ նշել է, որ Օմանի ներկայացրած մի քանի առաջարկներից հետո առաջընթացի հնարավորություն գոյություն ունի։

«Այն հանգամանքը, որ այժմ շարժվում ենք ողջամիտ ուղով, իմ կարծիքով, արդեն իսկ առաջընթացի նշան է», – ասել է Արաղչին Իրանի պետական հեռուստատեսությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG