Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանի Հունգարիայի արտգործնախարարը


Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Արտգործնախարարությունից հայտնում են, որ նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:

Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ֆորումին մասնակցելու է նաև Ֆրանսիայի արտգործնախարարը, որ Երևան կժամանի մայիսի 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG