Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ, հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ հաղորդման՝ ձերբակալվել է մեկ անձ։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ին գրել էր, որ «Դեղատան 3 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 հազար ԱՄՆ դոլար»՝ նշելով, որ «չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում»։
Մանրամասները տե՛ս այստեղ