Բաքվում գործող Կովկասի մահմեդականների վարչությունը այսօր կայացած նիստի ընթացքում որոշել է «Երևանի մասնաճյուղ»՝ «ղազիյաթ» ստեղծել։
APA գործակալության տեղեկություններով՝ նիստին, որ նախագահում էր Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն, մասնակցել են մի շարք բարձրաստիճան շիա հոգևորականներ,պատգամավորներ, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչներ։
Ադրբեջանական աղբյուրները պնդում են. - «Խոսքը Երևանի (Իրևանի) ղազիյաթի վերականգնման մասին է։ Այն գոյություն է ունեցել ցարական Ռուսաստանի տարիներին և համակարգել է Երևանի նահանգում բնակվող մահմեդականների հոգևոր կյանքը»։
Ղազիյաթ կոչվող կառույցը համարժեք է քրիստոնեական եկեղեցիներում գոյություն ունեցող թեմերին։