Մատչելիության հղումներ

Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ակցիա՝ ԱԳՆ-ի դիմաց. հրմշտոց մասնակիցների ու ոստիկանների միջև


Միրզոյան-Լավրով հանդիպմանը զուգահեռ ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում:

«Հանուն Հանրապետության» ղեկավար Արման Բաբաջանյանը, Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և մյուսները Ռուսաստանի արտգործնախարարի ու նախագահ Վլադիմիր Պուտինի նկարների վրա «Մարդասպաններ» գրությամբ պաստառներով կանգնած են շենքի դիմաց:

Նրանց հետևում ոստիկաններն են:

Ուժայինները ակցիայի մասնակիցներին հորդորեցին հեռանալ այդ հատվածից և ակցիան շարունակել դիմացի մայթում, սակայն Բաբաջանյանը չհամաձայնեց: Հրմշտոց սկսվեց, ոստիկանները հավաքվածներին հրեցին դիմացի մայթ:

Սերգեյ Լավրովը երեկ է ժամանել Հայաստան:

Ռուսաստանի արտգործնախարարի այցին ընդառաջ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը երեկ ևս բողոքի ակցիա է իրականացրել:

Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG