Հռոմի նորընտիր Պապն այսօր կոչ է արել մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և վերջ դնել տեղում ապրող մարդկանց դեմ թշնամական գործողություններին, «որոնց համար վճարում են երեխաները, տարեցները և հիվանդները»։
Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը չի հիշատակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերեվարվածներին, ինչպես սովորաբար կաներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հաղորդում է Associated Press-ը։
Երեկ էլ հաղորդվել էր, որ Լևոն 14-րդը Իտալիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է՝ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը։