Մատչելիության հղումներ

Ռումինիայի ՍԴ-ն մերժել է նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու հայցը


Ռումինիայի Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր միաձայն մերժել է մայիսի 18-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները չեղարկելու հայցը։

Այն դատարան էր ներկայացրել ընտրություններում պարտված, աջ ազգայնական Ջորջե Սիմիոնը։ Նրա փաստաբանների պնդմամբ՝ ընտրությունների արդյունքների չեղարկման հիմք կարող էր ծառայել այն հանգամանքը, որ դրանք ենթարկվել էին երրորդ երկրների՝ մասնավորաբար Ֆրանսիայի և Մոլդովայի միջամտությանը։

Սահմանադրական դատարանի անդամների պնդմամբ՝ Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը ընտրություններում հաղթել է առանց էական խախտումների։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG