Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, «Ազատությանը» հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով», - նշել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ինչո՞ւ է քրգործ հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ. փաստաբանը մանրամասներ է պատմում Երևանի քաղաքապետարանի 3-րդ պաշտոնյան է մեղադրվում կաշառք ստանալու կամ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներովՄանրամասները տե՛ս այստեղ