Ռուբիո․ «Սիրիան նոր քաղաքացիական պատերազմի շեմին է»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 20-ը մայիսի, 2025թ.

«Սիրիան նոր քաղաքացիական պատերազմի շեմին է», - Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մեր գնահատականն այն է, որ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց բախվում է Սիրիայի անցումային կառավարությունը, դրա հնարավոր տապալումը անգամ ոչ թե ամիսների, այլ շաբաթների հարց է։ Դա, իր հերթին, կարող է հանգեցնել աննախադեպ լայն ծավալների քաղաքացիական պատերազմի և ըստ էության երկրի մասնատման», - նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ երկրները նախնական համաձայնություն են տվել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացմանըԻսրայելի և Սիրիայի պաշտոնյաները Բաքվում գաղտնի բանակցություններ են վարել․ Ynet Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ ԱՄՆ նախագահի հանդիպումը պատմական է որակվում