Մատչելիության հղումներ

ԵՄ-ն վերանայելու է Իսրայելի հետ քաղաքական և առևտրային համաձայնագիրը


Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս, արխիվ
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս, արխիվ

Եվրամիությունը վերանայելու է Իսրայելի հետ իր քաղաքական և տնտեսական կապերը կարգավորող համաձայնագիրը Գազայում տիրող «կատաստրոֆիկ» իրավիճակի պատճառով, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։

Վերջին օրերին միջազգային ճնշումը Իսրայելի վրա աճել է՝ կապված Գազա հասցվող հումանիտար օգնության պակասի և վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից անկլավող նոր ռազմական հարձակման մեկնարկի հետ։

Կալլասը նշել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ նախարարների «հստակ մեծամասնությունը» հանդես է եկել Իսրայելի հետ ասոցիացման համաձայնագրի վերանայման օգտին՝ հաշվի առնելով Գազայում տեղի ունեցող իրադարձությունները։

Արդեն 20-րդ ամիսը շարունակվող պատերազմի հետևանքով Գազան ավերված վիճակում է հայտնվել, իսկ բնակչությունը՝ սրման գնացող սովի ճգնաժամի առաջ։

ՄԱԿ-ը մայիսի 20-ին հայտարարել է, որ Գազայում հումանիտար օգնության բաշխում դեռևս տեղի չի ունեցել, չնայած նրան, որ նոր մատակարարումներ են հասցվել Պաղեստինի կողմում գտնվող Քերեմ Շալոմ անցակետ այն բանից հետո, երբ Իսրայելը երկուշաբթի օրը հայտարարեց 11 շաբաթ տևած շրջափակումը մեղմելու մասին։

Իսրայելը նախօրեին շարունակել է օդային հարվածները խիտ բնակեցված գոտու տարբեր շրջաններում, կա առնվազն 18 զոհ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG